Գիտության նկատմամբ սերը յուրաքանչյուր մարդու մոտ սկսվում է դպրոցից
Հարցազրույց ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանի հետ: – Պարոն Մարտիրոսյան, հաշվի առնելով Ձեր հսկայական փորձն ու ավանդը ՀՀ գիտության զարգացման գործում, կխնդրեինք նախ ներկայացնել գիտության դերն ու նշանակությունը ժամանակակից հարափոփոխ աշխարհում։ – Աշխարհը վերափոխող գլխավոր շարժիչ ուժը գիտությունն է ու նրա հենքի վրա ստեղծված տեխնիկական ու տեխնոլոգիական համալիրները: Ժամանակակից տնտեսությունը հենված է գիտության եւ