«Հայաստանը կարողացավ արժանապատվորեն ներկայանալ աշխարհին և հպարտությամբ նշել մի տոն, որ քիչ ժողովուրդների է հասու»
ՏՈՆ, ՈՐ ՔԻՉ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ Է ՀԱՍՈՒ 2008 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկվեց պետական մակարդակով նշելու Հայկական գրատպության հիմնադրման 500-ամյակը։ ՀՀ Նախագահի օգոստոսի 22-ի կարգադրությամբ /ՆԿ-132/ ստեղծվեց տոնակատարության միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողով, որի անդրանիկ նիստը տեղի ունեցավ 2008 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Սուրբ Թարգմանչաց տոնին, Օշականում։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա