«Տո ա՛յ ձրիակերներ, դո՞ւք եք այդ միսն արտադրել, որ այդպես տանում եք գյուղացու մոտից. զավեշտալի էր, մսի առգրավումն անում էին, որևէ փաստաթուղթ չէին տալիս». Հրաչ Բերբերյան
Այսօր վաղ առավոտյան ոստիկաններն ու ՍԱՏՄ աշխատակիցները ԳՈՒՄ-ի շուկայից առգրավում էին գյուղացիների բերած միսը` պատճառաբանելով, թե չունեն համապատասխան փաստաթղթեր միսը սպանդանոցում մորթելու մասին։