Ինքը՝ նստած տաք տեղը, չի զգում․ պետական բյուջեն ո՞վ է տալիս, որ մենք ծախսենք․ ՀԱՐՑՈՒՄ
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ակտիվացումը նոր դրսևորումներ է ունենում․ նախօրեին, օրինակ, նա ավետել է, թե Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան որ այդ նույն ընտանիքի կարիքների համար ծախսվում է պետական բյուջեից, ապա վստահեցրել՝ ստուգումների արդյունքում այդ թեզը կհաստատվի: