Ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման. այսօր առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս. ՍԱՏՄ
Տեսչական մարմնի գործողությունները, բնականաբար, միտված են բացառապես բնակչության առողջության պահպանմանը՝ թույլ չտալու, որ մարդկանց սեղաններին հայտնվի չստուգված, անհայտ ծագման, վտանգավոր սննդամթերք։