Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ. HSBC բանկից հափշտակել է 500.000 ԱՄՆ դոլար, սպանել անվտանգության աշխատակցին
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման մասին միջնորդությունը և Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Դանիել Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ցմահ ազատազրկումը: