Նիկոլը, ի տարբերություն Լյուդովիկոսի, չի ասում՝ «Պետությունը ե՛ս եմ», այլ գործում է «Պետությունը Ի՛ՄՆ է» սկզբունքով. Նա այլանդակ և վայրագ սպառող է. Աշոտյան
Առաջին տարբերակի դեպքում կարող էր լինել սրտացավություն, խնամք, ամբիցիա ավելի ուժեղ և ծաղկող պետություն ստեղծելու համար։ Իսկ Նիկոլի դեպքում ոչ թե ստեղծելու, այլ մսխելու, ոչ թե կառուցելու, այլ քանդելու, ոչ թե զարգացնելու, այլ օգտվելու մոլուցք է։ Նա սպառող է, այլանդակ և վայրագ սպառող։