Սիրիայում իշխանության եկած թուրքամետ ուժերի առաջնորդը մտադիր է հավակնել երկրի նախագահի պաշտոնին
Դամասկոսում իշխանության եկած թուրքամետ զինված կազմավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով) հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել Սիրիայի նախագահի պաշտոնում, եթե դա խնդրեն հանրապետության քաղաքացիները կամ շրջապատը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։