Փաշինյան. Մեզ արդեն ՀԱՊԿ-ից դուրս ենք համարում

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե «ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Երեւանի համար»:

«Մենք հայտարարել ենք, որ սառեցնում ենք մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, չենք մասնակցում որեւէ փաստաթղթի մշակման, քննարկման, առաջարկ չենք ներկայացնում, դրա վերաբերյալ որեւէ վերաբերմունք չենք արտահայտում: Մենք պարզապես վետո չենք դնում ՀԱՊԿ որեւէ փաստաթղթի վրա:
Ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս»,- ասել է նա:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում անդառնալիության կետն անցել ենք»:

«Ստեղծված իրավիճակն ու դրա վերաբերյալ հրապարակային արտահայտությունները գնալով ավելի են դժվարացնում մեր վերադարձը ՀԱՊԿ», - ասել է ՀՀ վարչապետը:

Читайте на 123ru.net