Starlink-ը Հայաստանում գործունեության իրավունք է ստացել

Starlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք է ստացել։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ընկերության հայտերը։ Այս մասին հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Դեկտեմբերի 4-ի եւ դեկտեմբերի 13-ի ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը։
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

Այսպիսով լիցենզավորումը եւ թույլտվությունները տրամադրված են, եւ այժմ թեւակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս, եմ մոտակա ամիսներին կավարտվի, եւ ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,- գրել է ԲՏԱ նախարարը։

Читайте на 123ru.net