Էրդողանը չի բացառել վաղաժամ ընտրությունները Թուրքիայում
Թուրքիայում ընտրությունները նշանակված են հունիսի 18-ին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Անադոլու գործակալությունը, Էրդողանը, մասնավորապես, ասել է.
«Այն ամենը, ինչ քննարկվում է հասարակության մեջ, այսպես թե այնպես, հայտնվում է մեր օրակարգում։ Ջուրը կանգնած չի մնում»:
Հունվարի 2-ին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել էր, որ ընտրությունների օրը կարող է վերանայվել:
Նշվում է, որ ընտրությունների հնարավոր նոր ժամկետներն են ապրիլի 30-ը, մայիսի 7-ը կամ 14-ը: