9 մլրդ դոլարի նպատակային ներդրումները մինչև 2060 թ.-ը կարող են Հայաստանին օգնել տնտեսության ապաածխայնացման և էներգաապահովությունը բարձրացնելու հարցում․ ՀԲ
p bԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․/b Շուրջ 9 միլիարդ դոլարի նպատակային ներդրումները մինչև 2060 թ.-ը և քաղաքականության բարեփոխումներով փոխլրացումը կարող է Հայաստանին օգնել իր տնտեսության ապաածխայնացման և էներգաապահովությունը բարձրացնելու հարցում, ասվում է Համաշխարհային բանկի խմբի այսօր լույս տեսած՝ «Հայաստան. երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ում։/pp «Դա հնարավոր է էկոլոգիապես մաքուր ներքին էներգիայի, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման, պարենային անվտանգության և կլիմայի փոփոխության նկատմամբ կայունության ավելացման, ինչպես նաև մասնավոր ձեռնարկատիրության ակտիվացման և ֆիսկալ ու ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով սոցիալականհ պաշտպանության բարելավման հաշվին», – նշվում է զեկույցում։/pp Զեկույցում հաշվարկվում է, որ նպատակային ներդրումների մոտավորապես 75%-ը կարող է ապահովվել մասնավոր հատվածի կողմից։/pp Զեկույցի հեղինակները վստահ են, որ Հայաստանը կարող է բարելավել էներգետիկ անվտանգությունը, իր ժողովրդին պաշտպանել արտանետման վնասակար ազդեցություններից և ավելի կայուն աճ ապահովել՝ կլիմայի փոփոխության դեմ արդյունավետ պայքարով/pp Նշվում է, որ Հայաստանը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության, մասնավորապես՝ հեղեղումների, երաշտների, ջերմային սթրեսների, կարկտի և սողանքների անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ։br br «Երկրի տնտեսությունը խիստ էներգատար է և կախում ունի հանածո վառելիքից՝ նպաստելով էկոլոգիական սուր խնդիրների, այդ թվում՝ օդի աղտոտմանը։ Երկիրը Եվրոպայում դասվում է օդի ամենացածր որակով երկրների շարքում։ Առողջության վրա աղտոտման վնասի տարեկան արժեքը բարձր է՝ ընդհուպ մինչև ՀՆԱ-ի 10.6%-ը», – նշվում է զեկույցում։br br Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի խոսքով, արդյունավետ կլիմայական գործողությունների մեջ ներդրումներ կատարելը Հայաստանին հնարավորություն է տալիս ստեղծել աճի նոր շարժիչ ուժեր և որակյալ աշխատատեղեր:/pp «Մենք մասնավոր ներդրումների համար կենսական դեր են տեսնում արևային, էներգիայի պահեստավորման, կրիտիկական ենթակառուցվածքի և գյուղատնտեսության դիմակայունության բարձրացման մեջ։ Կլիմայական ուղղվածությամբ պետական-մասնավոր գործընկերությունները կարող են կատալիզատորի դեր կատարել ցածր ածխածնային և դիմակայուն ենթակառուցվածքի համար», – նշել է Իվանա Ֆերնանդես Դուարտեն՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարը։nbsp;/pp Զեկույցում ընդգծվում է երկու հիմնական առաջնահերթ ուղղություն, որոնք կարող են Հայաստանին երկարաժամկետ կայուն աճի ուղու վրա դնել.nbsp;/pp/pul liԱպաածխայնացում՝ արտանետումների նվազեցման և էներգետիկ ապահովության բարձրացման համար։ Իր 2050 թ.-ի արտանետումների նվազեցման ազգային սահմանված թիրախը բավարարելու համար Հայաստանին անհրաժեշտ կլինի արագացնել իր տնտեսության ապաածխայնացման գործողությունները, որոնք էներգետիկ ապահովության բարձրացման լրացուցիչ շահաբաժին կբերեն։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է էականորեն ավելացնել ներդրումների մասշտաբը՝ վերականգնվող էներգիայի արտադրության լրացուցիչ հզորությունների ստեղծան համար (հատկապես արևային և հողմային), հզորացնել էլեկտրական ցանցը՝ վերականգնվող էներգետիայի ինտեգրման, ավտոմոբիլային տրանսպորտի և ջեռուցման էլեկտրիֆիկացման հնարավորություն տալու, էլեկտրականացման և շինությունների էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար։ Դրա համար կպահանջվի ավելի քան 6 միլիարդ դոլարի ներդրում։ /li linbsp; nbsp;Գյուղատնտեսության արտադրողականության, պարենային և ջրային ապահովության խթանում։ Անհրաժեշտ է ակտիվանցել ջանքերը՝ բարելավելու ջրի օգտագործման արդյունավետությունը, պահեստավորումը և ջրային ռեսուրսների կառավարումը, կայունությանը և գյուղատնտեսության ոլորտի աճին օժանդակելու համար։ Վերոնշյալն անհրաժեշտ կլինի լրացնել կլիմայական առումով խելացի գյուղատնտեսական գործելակերպի ընդունմամբ և վաղ ահազանգման համակարգերով և կարևոր ենթակառուցվածքի հզորացմամբ։ Ջրային ապահովության հասնելու և գյուղատնտեսական կարևորագույն ոլորտը խթանելու համար անհրաժեշտ կլինեն մոտավորապես 2 միլիարդ դոլարի ներդրումներ։/li/ulp/p