Հավակնորդների մրցաշար. Արոնյանն ու Կարյակինը ոչ-ոքի խաղացին
Օրվա գլխավոր դիմակայությունում ուժերն են չափել Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): Հանդիպումը խաղաղ ելք է ունեցել, մրցաշարի առաջատարները վաստակել են 4,5-ական միավոր:
Ոչ-ոքի է ավարտվել նաեւ Անիշ Գիրի (Հոլանդիա)- Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) պարտիան: Իսկ Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) հաղթել է Վեսելին Թոփալովին (Բուլղարիա):
Շարունակվում է միայն Պյոտոր Սվիդլեր (Ռուսաստան)- Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) հանդիպումը: