Новости по-русски

Փոխվել է ԱԱԾ քննչական վարչության պետը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանին:


Գալստյանն ասել է, որ Մնացական Մարուքյանը թոշակի է անցել:


Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետի, ԱԱԾ քննչական վարչության նոր պետ է նշանակվել ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանը։

Читайте на 123ru.net