Май
2024

Новости за 25.05.2024

Аравот 

Ուխտագնացություն Տաթևի վանական համալիր՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ և մեկ տասնյակ կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցավ ուխտագնացություն Տաթևի վանական համալիր՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների: «Կենաց ծառ» խորհրդանշական անվանմամբ անցկացվող ուխտագնացության համակազմակերպիչներն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը, «Ազնավուր» հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը... Читать дальше...

Аравот 

Հայաստանի երեք բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել Թաիլանդում

Թաիլանդում մեկնարկել է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային օլիմպիական խաղերի ծրագրով բռնցքամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։ Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մրցավայր մեկնած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականից առայժմ ռինգ մտած երեք բռնցքամարտիկներն էլ առավելության են հասել մրցակցի նկատմամբ։ Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգում պարտության է մատնել մարոկկացի Իմադ Ազոուին, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը մեծ առավելությամբ

Аравот 

«Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի, Նիկոլ Փաշինյան, շատ լավ հիշի»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն ահազանգեց՝ ըստ լուրերի՝ խմբեր են կազմում 15-17 հոգանոց իշխանությունները՝ նաև ըստ լուրերի՝ հայտնի օլիգարխի գլխավորությամբ, նույնիսկ մարտական տրամադրությամբ՝ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ։

Аравот 

Արդյո՞ք պատահական է, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին այն բանից հետո, երբ նշված համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է: Արդյո՞ք պատահական է, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին այն բանից հետո, երբ նշված համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը: Ինչ վերաբերում է փաստական ու

Аравот 

«Այ դալալ, նույն դալալն ես մնացել, ուղղակի էն ժամանակ քո թերթն էիր պահում, քո փորն էիր լցնում, հիմա նույն ձեւով երկիրն ես ծախում». Շահինյանի այս հայտարարություններին իրավական գնահատակա՞ն կտրվի

Նիկոլ Փաշինյանին ուղղված Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարի հայտարարությունները գրավել են իրավապահների ուշադրությունը

Аравот 

Շարժման աջակիցներին ապօրինի և բռնապետական մեթոդներով լռեցնելու բոլոր տեսակ փորձերը միայն ի ցույց են դնում սեփական ժողովրդից ունեցած ձեր խորը վախերը․ հայտարարություն

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին ընդառաջ ստանում ենք Շարժման աջակիցների, կամ Շարժման հրավիրած հավաքների մասնակիցների նկատմամբ ապօրինի հետապնդումների նոր ալիքի մեկնարկի մասին վկայող տեղեկություններ: Արտահերթ ստուգումներ և քննչական գործողություններ են մեկնարկում Շարժման աջակիցներին պատկանող բիզնեսներում, ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ սկսում են այցելել մեր աջակիցների և նրանց հարազատների տներ` անհարկի անհանգստություն պատճառելով մեր քաղաքացիներին... Читать дальше...

Аравот 

Անահիտ Մանասյանը հանդիպել է Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին հանդիպել է Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԻՊ Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում, մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։ Քննարկվել են սոցիալական, կրթական... Читать дальше...

Аравот 

Նռնակով զինված տղամարդը պահանջել է հետ վերադարձնել բանկում գրավադրված իր բնակարանը՝ սպառնալով պայթեցնել բանկը

Մայիսի 24-ին, ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և Աբովյանի քննչական բաժնի օպերատիվ խմբերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինված տղամարդը բանկի տարածքում գտնվող անձանց կյանքի համար իրական վտանգ առաջացնելով՝ պահանջել է հետ

Аравот 

Մի´ վախեցեք, մի´ թաքնվեք անհատական քայլից, մի´ ասեք՝ ես հոգով ձեզ հետ եմ, բայց թող ուրիշները պայքարեն. Վահե Հովհաննիսյան

Եթե ՄԵԿ հոգին կարողանում է. Մի ամբողջ ազգ իրար հետ թշնամացնել, Կորցնել Արցախը և շարունակել պաշտոնավարել, «Կլիներ այս նույն վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտությունն ասել երկրի ԱԺ ամբիոնից ու շարունակել պաշտոնավարել, 2020թ. հոկտեմբերին չդադարեցնել պատերազմը և շարունակել պաշտոնավարել, Իր իշխանության օրվանից անվերջ պատերազմներ բերել, բայց համոզել, թե ինքը խաղաղության իշխանություն է, Պատերազմ հայտարարել սփյուռքին, Հարցականի

Аравот 

«Ֆրանսիական սիրաշփոթ»-ը` ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատրոնի բեմում

Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում կայացավ ֆրանսիացի դրամատուրգ Մարկ Կամոլետտիի «Ֆրանսիական սիրաշփոթ» պիեսի բեմադրությունը՝ ԵԹԿՊԻ-ի մի խումբ ուսանողների մասնակցությամբ։ Ներկայացումը ավարտական, դիպլոմային աշխատանք էր, որը առիթ դարձավ ուսանողների միջև ևս մեկ ստացված համագործակցության։ Կատակերգությունը թերևս ծանոթ է բոլորին։ Հայ իրականության մեջ առաջին անգամ չէ, որ անդրադարձ է կատարվում Կամոլետտիի այս ստեղծագործությանը։

Аравот 

«Եզակի հնարավորություն է ընձեռվում՝ հետ պտտել կապիտուլյացիայի անիվը, փակել 2018 թվականին բերված Պանդորայի արկղը»

Մայիսի 26-ին իրականանալու է Եղիշե Չարենցի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». «Առավոտի» զրուցակիցն է «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը: – Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։ – Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությունը Հայոց հազարամյա պատմության ողջ ընթացքում բարեբաստիկ եւ բախտորոշ է եղել, սկսյալ խորհրդանշական 5-րդ դարից, երբ Հայոց ինքնիշխան պետականությունը խոնարհվել

Аравот 

Շիրակի թեմի առաջնորդի հրավերով տեղի է ունեցել քննարկում․ մարզը ներկայացնող համայնքների և Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հրավերով մայիսի 24-ին Գյումրիում տեղի ունեցավ քննարկում՝ Գյումրիի, Շիրակի մարզի խոշորացված համայնքները ներկայացնող ավագանու անդամների (Անի, Ամասիա, Ախուրյան խոշորացված համայնքներ), համայնքների ղեկավարման բազմամյա փորձ ունեցող գործիչների (Ազատան, Մարալիկ, Ախուրյան), Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների մասնակցությամբ։ Հանդիպմանը նախորդել էր «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժման

Аравот 

Նույնիսկ Ադրբեջանի կողմից կաշառված եվրոչինովնիկները չեն կարողանում Ադրբեջանի շահերի առաջ մղման համար այդքան շատ գործ կատարել, ինչքան կատարում է Նիկոլ Փաշինյանը․ «Փաստ»

ԱԺ Փաշինյանի անվան խմբակցության անդամների դեպքում ամեն ինչ պարզ է, նրանք պարզապես «նիկոլներ» են: Հանուն իշխանության նրանք նույնիսկ պատրաստ են ուրանալ սեփական արմատները։ Բայց ուշագրավ է, որ այս արշավին ներգրավված են նաև պետական ինստիտուտները: Օրինակ՝ արդարադատության նախարարությունը վերջերս հայտարարություն էր տարածել, որում նշում էր, թե Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները

Аравот 

Պատերազմի եւ քովիդի դաժան տարվա ընթացքում Եկեղեցին վճարել է 378 մլն դրամ հարկ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից ուշագրավ փաստեր ի հայտ բերեց: Հայ առաքելական եկեղեցին՝ որպես կրոնական կազմակերպություն, վճարում է հարկեր։ Եվ այսպես՝ պատերազմի եւ քովիդի դաժան տարվա ընթացքում Եկեղեցին վճարել է 378 մլն դրամ հարկ: 2021 թվականին՝ 403 մլն դրամ 2022 թվականին՝ 450 մլն դրամ 2023 թվականին՝ 435 մլն դրամ Այս տարին դեռ

Аравот 

Բագրատ Սրբազանը Տավուշից խնդիրը բերեց մայրաքաղաք, քանի որ մայրաքաղաքում է, ցավոք, այդ խնդրի լուծումը. «Փաստ»

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը առաջ է քաշել մեր երկրում իշխանափոխության հարցը՝ վստահ լինելով, որ բոլոր խնդիրները բխում են մեկ կետից: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ևս շեշտում է՝ ներկա պահին կարող է արձանագրել, որ մեր խնդիրների գերագույն մասը բխում է հենց իշխանությունից և նրա կողմից տարվող արտաքին քաղաքականությունից և, որպես դրա արտացոլում, ներքին

Аравот 

Վրաստան դեռ կը յիշէ 2008-ի ռուս-վրացական պատերազմին հետեւանքները․ «Նոր յառաջ»

Արդէն ամիս մըն է որ «Արտասահմանեան գործակալներ»-ու օրինագիծը վրացական ժողովրդային բուռն ընդդիմութեան կը բախի։ Սակայն, երրորդ անգամ ըլլալով խորհրդարանը կողմ քուէարկեց ընդդիմութեան կողմէ «ռուսական օրէնք» որակուած այս օրինագիծին։ Եւրոպական Միութիւնը որ Վրաստանը, Ուքրանիան եւ Մոլտովան Եւրոպական Միութեան անդամակցութեան թեկնածու հռչակած էր, զգուշացուցած է, որ այս օրինագիծի ընդունման պարագային Եւրոպական Միութեան անդամակցութեան դռները կը գոցուին Վրաստանի

Аравот 

Ընդդիմադիր պատգամավորների բացակայության և իշխանական պատգամավորության ներկայության արդյունքը նույնն է՝ զրո․ «ՉԻ»

Հիմա եկեք տեսնենք, թե ինչով է զբաղվում իշխանական խմբակցությունը: Գալիս է, գրանցվում է, մասնակցում է նիստերին, օրենքների քվեարկություններին՝ միշտ կողմ: Կապ չունի՝ ինչ են խոսում, բլթացնում, ընդամենը գալիս են, որ կոճակ սեղմեն: Որովհետև «կողմ» քվեարկելու դիմաց աշխատավարձ են ստանում, պարգևավճար, բայց դրանից պետությունը չի շահում, մենակ իրենք: Այնպես որ, ընդդիմադիր պատգամավորների բացակայության և իշխանական պատգամավորության

Аравот 

«Ժողովրդավարության միջնաբերդի» «համառոտ դասընթացը»

1938 թվականին լույս տեսավ Բոլշեւիկների համամիութենական կոմունիստական կուսակցության պատմության «Համառոտ դասընթաց» («Краткий курс истoрии ВКП(б) ») անունով «դարակազմիկ» գիրքը: Ստալինն անձամբ համակարգում էր այդ գրքի վրա աշխատանքը, իսկ նրա հոդվածը՝ «Դիալեկտիկական եւ պատմական մատերիալիզմի մասին» ներառված էր այդ դասագրքի մեջ, չնայած կուսակցության պատմության հետ անմիջական կապ չուներ: Հոդվածն անվանում էին «մարքսիստական փիլիսոփայության վարդապետություն (կատեհիզիս)»: Կրոնական

Аравот 

Ծունկի չոքած՝ խաղաղութեան չենք կրնար հասնիլ․ «Հայրենիք»

Կարելի՞ է բարեկամ սեպել հարեւան Ատրպէյճանը, ուր տիրական է յաղթողի ամբարտաւանութիւնը եւ ատելութիւնը՝ հանդէպ իր հարեւանին, զայն համարելով ոչնչութիւն մը, որ ընդհանրապէս ոչ պատմութիւն, ոչ աշխարհագրութիւն, ոչ ալ գոյութիւն ունեցած է եւ կը սնանի ցեղապաշտութեամբ, որուն միակ զոհը հայութիւնն է։ Քաղաքականութեան մէջ ճիշդ է, որ չկան յաւերժական բարեկամներ եւ թշնամիներ, եղբայրական երկիրներ եւ հակառակորդներ։ Ճիշդ

Аравот 

Սահմանային հենասյուներ տնկելն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե ամբո՛ղջ սահմանն է սահմանազատված. «ՉԻ»

Չգիտես ինչու «սահմանազատում» անունը ստացած այս սողացող կապիտուլյացիայի շուրջ իշխանական և ընդդիմադիր քարոզիչների միջև լեզվակռիվը շարունակվում է։ Ասենք՝ Հ1-ի եթերում ինչ-որ կլոր բան հարցազրույցի է կանչում ընդդիմադիր ինչ-որ քառակուսի բանի ու հարցնում, թե նա ընդունո՞ւմ է Հայաստանի 29,743 քկմ տարածքը, նա էլ «քարկապ է ընկնում», ու ավելի խելացի բան չմտածելով՝ հայտարարում, թե չէ, ինքը 29,8