Ահազանգեր ենք ստանում, որ ձերբակալված քաղաքացիներին պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն

Ազգային ճակատ. Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին։ Ուստի՝ — Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ։ — Տեղեկացնում ենք, որ ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը։

Читайте на 123ru.net