Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին. Զաքիր Հասանով

Թուրքիան աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից մղվող 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս խոստովանությունն, ըստ  տեղական լրատվամիջոցների, արել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նա պարզաբանել է, որ «ադրբեջանական ժողովուրդը լիովին զգաց այդ աջակցությունը»։ Հասանովը հայտնել է նաև, որ Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում իր բանակը թուրքական մոդելին հարմարեցնելու համար։   News.am  

Читайте на 123ru.net