Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել. ինչ են քննարկել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ, Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել խորհրդարանական ուժերի ու խմբակցությունների ղեկավարները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Նպատակն արցախցիների միասնականության խնդիրն է եղել, առիթը` հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն եւ Շահրամանյանի ավտոմեքենան առգրավելը։
Читать дальше...