World News

Հաշմանդամությանս կարգը վերականգնելու և պրոթեզ տրամադրելու համար ասում են՝ գնա դատի տուր, դատարան դիմիր․ արցախցի

Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Սպարտակ Հովսեփյանին Բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունից ասել են՝ դատարան դիմիր, հաշմանդամության կարգդ թող դատարանը վերականգնի։

Tert.am-ի հետ զրույցում Սպարտակ Հովսեփյանը պատմեց, որ Արցախյան պատերազմի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ։ Բոլոր փաստաթղթերը մնացել են Արցախում:

«Արցախում են մնացել նաև հաշմանդամության հետ կապված թղթերը։ Թոշակս այստեղ վերականգնվել է, օնլայն դիմումը, որ լարցրել եմ, թոշակս վերականգնվել է, հիմա այսպիսի խնդիր է ոտքս կոտրած է, աջ ոտքս պրոթեզ է։ Ոտքս կոտրած ուղղակի տունը նստած եմ և այդ հարցը ոչ մի կերպ չի լուծվում, պրոթեզ չեն տալիս»- ասաց նա։

Նրա խոսքով, դիմել է թե՛ սոցապ նախարարություն, թե՛ առողջապահության նախարարություն։

«Ուղարկել են Բժշկասոցիալական փորձաքննության, որտեղից ասում են՝ գնա դատարան, դատի տուր։ Ասում են՝ չենք վերականգնում կարգդ, գնա դատարան դատի տուր, որ դատարանով վերականգնվի, որ երկրորդ կարգի հաշմանդամ եմ ու ինձ պրոթեզ է պետք։

Ոտքս չկա, չեն տեսնում, ասում են՝ դատարանով վերականգնեք, որ հաշմանդամ ես, պրոտեթը տանք։ Գումարի հետ կապված հարցեր կան, դատարանում փաստաբան է պետք, ես էլ հնարավորություն չունեմ, ընտանիքում չորս հոգի ենք, որից երկուսս հանշմադամ, մեկն էլ՝ անչափահաս»,- ասաց Հովսեփյանը։

Հովսեփյանը զարմնքով նշեց՝ ինչպե՞ս ստացվեց՝ թոշակս վերականգնվեց, իսկ հաշմանդամության կարգը՝ ոչ, որ պրոթեզ ստանա։

Նշենք՝ Ստեփանյանների ընտանիքն ապրում է Էջմիածին քաղաքում։

Читайте на 123ru.net