World News

Երևան-Սևան ճանապարհի Արծվի թևեր կոչվող հատվածում լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում […]

The post Երևան-Սևան ճանապարհի Արծվի թևեր կոչվող հատվածում լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում (Արծվի թևեր կոչվող հատված) տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է։

«Լուսանկարահանող տեխնիկական միջոցները գործարկվելու են մայիսի 6-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:

The post Երևան-Սևան ճանապարհի Արծվի թևեր կոչվող հատվածում լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net