World News

«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)

Ասում են՝ Կիրանցից հողեր են հանձնում, սուտ են ասում, անամոթաբար ստում են:

Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է համաձայնություն, որով Ալմա Աթայի հռչակագրով Խորհրդային միության ադմինիստրատիվ սահմանները վերականգնվելու են որպես պետական սահմաններ և ՀՀ սուվերեն տարածքից որևէ մմ չի զիջվելու։

«Ես ակնկալում եմ, որ մարդիկ գալիս այստեղ ասում են, թե հող ենք հանձնում ուրեմն Խերեմլին իրենց հայրենիքն է և իրենք ծնվել են Խերեմլիում կամ Կիզիլ Հաջլիում կամ իրենց բարեկամները ապրում են այնտեղ, թող խոստովանեն։ Չի կարելի անբարոյականի պես գալ այստեղ, անընդհատ ստեր հորինել։

Սահամանզատման շահառուն կիրանցեցին է, բերքաբերցին է ու ոսկեպարցին է, ովքեր պետք է ապրեն պաշտպանված պետական սահամաններով և որևէ մեկը չի կարողանալու խափանել մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը ինչպես Ղարաբաղում խաթարեցիք՝ լուծարելով Լեռնային Ղարաբաղը»,- ասաց նա։

Հովհաննիսյանի այս խոսքից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը տեղից արձագանքեցին նրան։

«Ժպտում են պարոն Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը հիմա, երբ ասում եմ, որ իրենք լուծարեցին ԼՂ-ն»,- ասաց Հովհաննիսյանը, ինչին ի արձագանք Մինասյանը տեղից ասաց․ «Սուտ ես ասում»։

«Դու-ով չխոսեք ինձ հետ։ Ես ե՞մ վիրավորում, էդ լո՞ւրջ եք ասում, Դուք լսե՞լ եք Ձեր խմաբկցության պատգամավորներն ինչեր են խոսում։ Դուք երեկվա Ձեր ելույթը լսե՞լ եք պարոն Մինասյան, որ ինձ ասում եք, թե ես Ձեզ վիրավորում եմ։ Անբարոյական ստեր եք ասում, ասում եմ, անբարոյական ստեր եք ասում»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Նիստը վարող ԱԺ փոխոսնակ Հակոբ Արշակյանն էլ խոսքի իրավունքից զրկեց Արծվիկ Մինասյանին ու ասաց, որ այլևս չշարունակի, Մինասյանն էլ հակադարձեց․ «Տո դու մի՛ շարունակի»։

Ապա Արշակյանը դիմեց Հովհաննիսյանին․ «Խնդրում եմ, պարոն Հովհաննիսյան անձնական որակավորումներ չտանք ու չհավասարվենք այն պատգաավորներին, ովքեր չեն տիրապետում այդ նորմերին, էթիկայի հասարակ կանոններին»։

Читайте на 123ru.net