World News

Պարոն Արշակյանը գիտի՝ եթե ռազմական ցուցահանդեսին uպառազինnւթյան փոխարեն բրոշյուր ես ուղարկում, բացթողումը գերատեսչության ղեկավարինն է․ Արթուր Խաչատրյան

Բոլոր հանրային կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենացածր հեղինակություն ունեցող ինստիտուտը ՀՀ-ում ԱԺ-ն է:

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Տեղից ՔՊ-ական պատգամավորները դիտողություն արեցին, Խաչատրյանն այդ պահին նիստը ղեկավարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին ասաց, որ դիտողություն են անում, դուրս հրավիրեք էլի, այդ նույն բանի համար Արծվիկ Մինասյանին ձայնի իրավունքից զրկեցին, ապա շարունակեց ելույթը․

«Դրա մեջ իր մեծագույն դերն ունի ԱԺ նիստերի կառավարման այդ պրակտիկան և ընտրողական մոտեցումը սանկցիաների կիրառման հարցում։ Այնպես որ, նախագահողներին եմ դիմում, երբ իրենք սանկցիներ են կիրառում, հաշվի առնեն, որ իրենք վարկաբեկում են այս հաստատությունը, այս ինստիտուտը։ Գոնե պարոն Արշակյանը որպես նախարար գիտի, որ եթե նախարարությունում որևէ բան այնպես չի գնում օրինակ, ռազմական ցուցահանդեսին զենքի փոխարեն բրոշյուրներ են ուղարկում, ում էլ ուզում եք մեղադրեք, բայց դա գերատեսչության ղեկավարի բացթողումն է»,- ասաց նա։

Խաչատրյանը հավելեց, որ ի տարբերություն ԱԺ-ի, ամենաբարձր հեղինակություն ունեցող հաստատությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, այնպես որ, քննադատելով Եկեղեցուն մի հատ նայեք՝ դուք, մենք բոլորս ինչ խայտառակ վարկանիշ ունենք։

«Կարծում եմ՝ տիկին Ջուլհակյանն էր, ասում էր՝ եթե Հայաստանում դիկտատուրա է՝ դուք ինչո՞ւ քաղբանտարկյալ չեք։ Դրան էլ ենք հասնելու, տիկին Ջուլհակյան, երբ ոստիկանը իմանալով հանդերձ՝ ում են ձերբակալում, ինքը դա անում է գիտակցաբար։ Երևի տեսել եք այն, որ բանդերլոգները հարձակվում են Բալուի վրա, այդ ձևի տարել նստացրել են մեքենա։ Գնում, հասնում ենք Ոստիկանություն, մարդը այսպես բարի աչքերով ասում է՝ մենք քեզ բերման չենք ենթարկել։ Ասում եմ՝ իյա՞ բարև, բա էստեղ ի՞նչ եմ անում, ասում է՝ եսիմ։

Մի հատ կարո՞ղ եք բացատրել, բա ես կամավոր ո՞նց հայտնվեցի Հարազդանի բաժնում։ Ես հույս ունեմ՝ դատախազությունը դրան պատշաճ կերպով կարձագանքի և նաև այդ հրաշափայլ տելեպորտացիայի մասին կխոսա»,- նշեց նա։

Ապա նա շնորհակալություն հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին պարզաբանման համար, որ քրեական որևէ գործ չկա երրորդ պետությունների կողմից սադրված հեղաշրջման փորձի կապակցությամբ։

«Դրա համար ԱՄՆ-ի պետդեպն ասել է՝ «Ասում են, որ», է հա, վարչապետն ասում է, էդ մարդիկ էլ նամարդություն չեն արել, ասում են՝ մենք էլ գրում ենք՝ ասում են։ Ի դեպ անգլերենի վրա հղում կատարելուց ես ձեզ խորհուրդ եմ տալիս բելառուսերեն սովորել, որովհետև Բատյան ի՞նչ է ասում, (ռուսերեն մեջբերում է անում Բելառուսի նախագահի խոսքից. Tert.am), նախկինները շիլան եփել են, խեղճ Նիկոլ Վովայևիչը կրում է հետևանքները։ Այսինքն, ձեզ աջակցում է Բատյան, դուք բելառուսերեն սովորեք, ինքն ասում է՝ այն ինչ դուք, դրա համար բելառուսերեն սովորեք»,- ասաց նա։

Читайте на 123ru.net