World News

Կյանքիս կեսից ավելին այստեղ եմ անցկացրել․ Ռոյսը՝ Դորտմունդի Բորուսիայից հեռանալու մասին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու լուրը։

Այսօր՝ մայիսի 3-ին, դորտմունդյան ակումբը հայտարարել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը 34-ամյա խաղացողի հետ։

«Ես աներևակայելի երախտապարտ և հպարտ եմ իմ ակումբում՝ Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած այս յուրահատուկ ժամանակի համար: Կյանքիս կեսից ավելին այստեղ եմ անցկացրել և վայելել եմ ամեն օր, թեև, իհարկե, եղել են դժվար պահեր։ Արդեն գիտեմ, որ մրցաշրջանի վերջում ինձ համար դժվար կլինի հրաժեշտ տալ։ Այդուհանդերձ, ես ուրախ եմ, որ ամեն ինչ պարզվել է, և մենք կարող ենք լիովին կենտրոնանալ կարևոր եզրափակիչ խաղերի վրա։ Մենք մեծ նպատակ ունենք, և բոլորս միասին ցանկանում ենք դրան հասնել», — Ռոյսի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը նաև շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին, որոնք աջակցել են իրեն այս տարիների ընթացքում։

Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ընդհանուր առմամբ նա «իշամեղուների» կազմում անցկացրել է 424 հանդիպում, որոնցում խփել է 168 գոլ և կատարել 128 գոլային փոխանցում։

Читайте на 123ru.net