Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում ստորագրել են մի շարք փաստաթղթեր:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, նաև՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025 թթ. համագործակցության ծրագիր:
The post Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.