Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին. Փաշինյան
Ես նախորդ տարի Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ և չեմ կարծում, թե ամեն տարի պետք է մասնակցեմ, մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ էլ հիշում այնպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար ամեն տարի մասնակցել է Մայիսի 9-ի միջոցառմանը։ Չեք կարծո՞ւմ, որ մի քիչ տարօրինակ կլինի, որ ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի Մայիսի 9-ի շքերթին»,-ասաց Փաշինյանը։
The post Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.