Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի Բագրատ Սրբազանի հայտարարությանտ վերաբերող հարցին:
«Բարձրաստիճանը վերաբերվո՞ւմ է Կառավարությանը: Ով է ում որևէ տեղից կապած պահում, որ մի հատ էլ դավադրություններ են անում: Ես կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմը շատ կուռ է և շարունակելու է լինել կուռ, ինչը ապացուցվել է 2020-2021թթ իրադարձություններով»,- ասել էնա:
Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը