Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով
Անհրաժեշտ է ակտիվացնել ռազմական գործողություններն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտում և այս ամսվա ընթացքում գրավել Խարկովն ու Օդեսան։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ պետք է ավելի ակտիվ գրոհել, պետք է ուժեղ հարվածել, քանի դեռ ժամանակ կա։ Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո այդ Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության համար»,- ասել է Կադիրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։