World News

Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ի՞նչ է նշանակում շարժումը օրհնել, նշանակում է առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Կաթողիկոսի թույլտվության քաղաքական տեքստ ասել:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

«Գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ 1 շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը»,- ընդգծեց նա:

Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին:

«Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը առաջնորդում է քաղաքական շարժում, դա շատ ակնհայտ բան է:  Ինչո՞ւ պետք է Կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում, ընդ որում հիմա պարզ է այդ շարժման նպատակը, որովհետև շարժման խոսնակը դրա մասին հայտարարել է, ինչպես իրենք են ձևակերպում,  նպատակն է նախորդ իշխանությանը Հայաստանում իշխանության բերելը և ըստ ամենայնի նախորդ և նախորդ իշխանությանը »,- նշեց նա:

Ըստ նրա՝ այս սցենարը ներկայացվել էր դեռևս 2021թ ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի ղեկավարի կողմից, թե ինչպես պետք է եկեղեցու միջոցով Հայաստանում իրականացնել իշխանափոխություն:

Читайте на 123ru.net