World News

«Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են՝ Արամ Ա Կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը։

«Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոն կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժամեր առաջ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի կողմից հրապարակած հայտարարությանը։

Վեհափառ Հայրապետները տեսակետների փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրավող ներկա տագնապների շուրջ, մասնավորապես Տավուշի մարզում ստեղծված կացության լույսի տակ։

Նրանք որոշեցին շարունակել իրենց խորհրդակցությունները՝ շեշտելով հայ եկեղեցու առանցքային դերակատարությունը հայ ժողովուրդի ու Հայաստանի հուզող տագնապների հաղթահարման գծով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Գերագույն Հոգևոր խորհուրդը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․

«Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման»։

Читайте на 123ru.net