World News

Այսօր մենք կներկայացնենք ոչ միայն ՊՍԺ-ն ու Փարիզը, այլ ամբողջ Ֆրանսիան․ ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջիկա պատասխան խաղի մասին։

«Մենք կարողացանք ինչ-որ բան կառուցել թիմի ապագայի համար: Ես շատ հպարտ եմ դրանով, անկախ արդյունքներից: Մենք նաև պետք է ընդունենք այն ամենը, ինչ թիմն արել է այս փուլին հասնելու համար:

Ահա թե ինչն է ուրախացնում երկրպագուներին։ Բոլորը լավ աշխատանք են կատարել: Այսօր մենք կներկայացնենք ոչ միայն ՊՍԺ-ն ու Փարիզը, այլ ամբողջ Ֆրանսիան, ինչպես նաև մեր բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհում»,- Ալ-Խելաիֆիի խոսքն է մեջբերել L’Équipe-ը։

 
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի 23։00-ին։ 

Читайте на 123ru.net