World News

Եկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն այս պահին այցելել է նկարիչների միություն, մինչև այդ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արյդոք արդեն որոշվել է, թե ով է վարչապետի թեկնածուն, ինչին Սրբազանը կատակով պատասխանեց․

«Սերգեյ Գալստյան, Վարազդատ Հարությունյան, Վաղարշակ Գևորգյան, ճանաչո՞ւմ եք իրենց,մեկ էլ Գագիկ Մելքոնյանը։ Առավոտ դուրս եմ եկել քայլելու, ի՞նչ եք ուզում։ Երկիրը վարչապետ չունի՞, որ վարչպետի թեկնածու եք ման գալիս։ Առաջիկա օրերին կգնանք կհանդիպենք քաղաքական ուժերին, անհատներին հիմա եկել ենք նկարիչների միություն հարցնենք՝ Հայաստանը վարչապետ ունի՞, թե՝ չունի»։

Ինչ վերաբերում է այս օրերին հարթակից ատելության խոսք հնչեցնելուն Սրբազանի կողմից, նա նշեց, թե ինքը երևույթներին է գնահատական տալիս։

«Իրենք ինչ ուզում ասում են, ոնց ուզում ասում են։ Մարդու իրավունքների պաշտպան կա կարծեմ մեր երկրում, որ հակառակը պետք է անի, պետությանը կամ կառավարությանը վերահսկի, որ այնտեղից ճնշումներ չլինեն ժողովրդի վրա, իսկ նա հակռակն է անում։

Ընդդիմությունը, կամ ընդդիմադիր հայացքներով մարդիկ, կամ ժողովուրդը լայն իմաստով ինչ-որ առումով անկաշկանդ է իր արտահյտությունների մեջ, բայց դուք տեսե՞լ եք իշխանությունների ամբողջ այդ հարձակումը և ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար։

Բեմից ո՞վ է ատելության խոսք ասել, էս վեց տարի է ատելության ու թշնամանքի մեջ ենք ապրում, մենք ենք ասե՞լ բորդյուր լիզող, ասվալտ չգիտեմ ինչ անող, մարդկանց թիկնապահներով բռնել, վրանները թքել, մենք ե՞նք արել, այս ժողովո՞ւրդն է արել։ Կարելի է երկերեսանի չլինել»,- ասաց նա։

Читайте на 123ru.net