World News

Մեծ Բրիտանիան ՌԴ նոր ՊՆ ղեկավարին անվանել է Պուտինի «խամաճիկը»

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սերգեյ Շոյգուին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում Անդրեյ Բելոուսովով փոխարինելու որոշումը։

Նա համապատասխան հրապարակում է արել X սոցիալական ցանցում։ 

Ըստ Շապսի՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նոր նախարարը կլինի Պուտինի հերթական «խամաճիկը»։

«Սերգեյ Շոյգուի կառավարման ներքո ՌԴ-ն կորցրել է ավելի քան 355 հազար զինվոր: Ռուսաստանին պետք է պաշտպանության նախարար, որը կվերացնի այդ աղետալի ժառանգությունը և վերջ կդնի ներխուժմանը, բայց այն ամենը, ինչ նրանք կստանան, Պուտինի հերթական խամաճիկն է», - գրել է Շապսը։

Читайте на 123ru.net