World News

Մեկ հոգի էլ չի միանա, մեր օրակարգում նման հարց չկա․ ՔՊ-ականները՝ իմփիչմենթի գործընթացի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն միանա ընդդիմության՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացին, այդպիսի հարց նրանց օրակարգում չկա։

Tert.am-ը զրուցել է ՔՊ-ական պատգամավորների հետ։ Նրանց մեծ մասը հեռախոսազանգերին չի պատասխանել։

ՔՊ խմբակցության անդամ, անկուսակցական Գուրգեն Մելքոնյանը նշեց, որ իրեն ո՛չ Բագրատ Սրբազանը, ո՛չ Շարժումից մեկ այլ մարդ չի դիմել իմփիչմենթի գործընթացի համար։

«Չեն դիմել, դիմեն էլ չեմ միանա»,-կարճ արձագանքեց նա։

Ալեքսեյ Սանդիկովը ևս ասաց, որ իրեն չեն դիմել։

«Իմ օրակարգում իմփիչմենթի հարց չկա»,- ասաց նա։

Կնյազ Հասանովը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետն է և ընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նրա խոսքով՝ իրեն չեմ դիմել, դիմելու դեպքում էլ չի միանալու։

«Փաշինյանը լեգիտիմ ընտրված վարչապետ է, իմփիչմենթը ո՞րն է չեմ հասկանում։ Այսինքն ինչի՞ն միանամ, ի՞նչ միանամ, սա երեխայությո՞ւն է՝ այսօր սրան միանամ, վաղը՝ մյուսին, սա ի՞նչ է չեմ հասկանում։ Փաշինյանը ընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է դժգոհություններին ու բողոքի ակցիաներին, նա ասաց․

«Սահմանդրական իրավունքն է, ով ուզում է բողոքի, ով ինչ ուզում է թող անի օրենքի սահմաններում, իսկ իմ օրակարգում իմփիչմենթ չկա»,- հայտարարեց նա։

Հովիկ Աղազարյանն էլ Tert.am-ին ասաց, որ իմփիչմենթ անելու համար նույնիսկ ստորագրությունները չի բավարարում, որ հարցը մտնի օրակարգ։

«Որպեսզի հարցը մտնի օրակարգ ամենաքիչը մեր խմբակցությունից 19 պատգամավոր պետք է միանա այդ նախաձեռնությանը, որ դա տեղի ունենա, իսկ դա անհնար է»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ բացառո՞ւմ է, որ կգնտվեն այդպիսի պատգամավորներ, նա ասաց, որ մեկ հոգի էլ չի միանա այդ նախաձեռնությանը։

 

Читайте на 123ru.net