World News

Այս մարդիկ հանուն պարգևավճարի պատրաստ են վաճառել իրենց հոգին․ պատգամավորը՝ ոստիկանների գործողությունների մասին

Նման գործելաոճով իրենք ավելի շատ են իրենց դեմ մարդկանց տրամադրելու, մեր քաղաքացիները սրանով չեն նահանջելու։ 

Այս մասին, անդրադառնալով անհնազանդության ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործողություններին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս մարդիկ հայրենատեր մարդիկ են, նրանց ոչ մի կերպ չեն կարող խոչընդոտել կամ վախեցնել։ Ոստիկանները իրավաբանի ու քահանայի էլ են փորձել բերման ենթարկել։ Այս մարդիկ հանուն պարգևավճարի պատրաստ են վաճառել իրենց հոգին, մանաթ էլ կստանան, մենակ թե թուրքի առաջ բացեն դռները։ Տեսնու՞մ եք չէ, ինչ ամրակազմ տղերք են, այ որ էդպես մեր սահմանը պահեին, թուրքը առաջ չէր գա»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը՝ ՄԻՊ-ից լրագրողների և օպերատորների նկատմամբ կիրառված բռնության առիթով որևէ արձագանք եղե՞լ է, պատգամավորն ասաց․

«Ինչու, Հայաստանը Մարդու իրավունքների պաշտպան ունի՞, ես չեմ տեսել։ Բոլոր կառույցները այսօր սպասարկում են իշխանությունների շահերը։ Այս ընթացքում ՄԻՊ-ի ծպտունը լսե՞լ եք, Նիկոլից փող ստացող մարդիկ են էլի»։

Читайте на 123ru.net