World News

Իսպանիայում հայտնաբերվել են առնետի հեպատիտի վիրուսի տասնյակ դեպքեր

Իսպանիայում հայտնաբերվել են, այսպես կոչված, առնետի հեպատիտի վիրուսի (Rocahepevirus ratti) տասնյակ դեպքեր, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Pais թերթին հղումով:

«Այս վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Գերմանիայում 2010 թվականին։ 8 տարի անց՝ 2018 թվականին, մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է Հոնկոնգում։ Երկար ժամանակ հիվանդության դեպքերը հատուկենտ էին, սակայն այժմ Իսպանիայում անհայտ ծագման հեպատիտի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է Rocahepevirus ratti վարակի ավելի քան 40 դեպք»,- գրել է թերթը:

Վարակաբանները նշում են, որ առնետների մոտ 30%-ն այս վարակի կրող է, սակայն վարակի՝ մարդկանց փոխանցման մեխանիզմը դեռ լիովին պարզ չէ։


 

Читайте на 123ru.net