World News

Այդ փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն են, որ լքեցին իրենց խրամատը՝ ՀՀ սուվերեն տարածքի վրա ագրեսիայի ժամանակ․ Արարատ Միրզոյան

Երկու երկրների փոխվարչապետերը, որոնք ղեկավարում են սահմանային հանձնաժողովները, եկել են համաձայնության՝ մեկնարկել սահմանազատման գործընթացը հիմք ունենալով Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ու աշխարհի բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ ողջունել են այս երկողմ համաձայնությունը:

Այս մասին ՀՀ-ի ու Մալթայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Բազմաթիվ փորձառու դիվանագետների դիրքորոշման մասով՝ երևի նկատել եք՝ ես շարունակաբար ջանքեր եմ գործադրում չներքաշվելու ներքաղաքական որոշ գործընթացների մեջ, բայց ես էլ քաղաքական թիմի անդամ եմ ու քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, ինչպես նաև ջանքեր եմ գործադրում քաղաքական բանավեճի մեջ չանցնելու բարեկրթության սահմանները։ Բայց մի երկու չոր փաստային արձանագրում չանել չեմ կարող։

Այդ փորձառու դիվանագետները հավաբանար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասակ խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Որևէ կարգի լրջություն այս կարգի փասի հիշատակումից հետո այդ մարդկանց ու իրենց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ, սա ամենամեղմ գնահատակնն է, որ ինձ կարող եմ թույլ տալ։

Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տաածքային ամբողջականությունը, դա անում են լավագույն դեպքում՝ չգիտակցելով, վատագույն դեպքում՝ այլ երկրի թելադրանքով»,- ասաց Միրզոյանը։։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ վերջին բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում։

Читайте на 123ru.net