World News

Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:  Ժամը 13:35-ի սահմաններում «Mercedes» մանկիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Читайте на 123ru.net