World News

Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Բորջի այցը Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը քննարկել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Իեն Բորջն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:

Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

The post Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net