World News

Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 21։20-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Չեռնյավսկիյ Դմիտրովիչը իր վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, «Բոմբ» ակումբի հարևանությամբ դուրս է  եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

 

Читайте на 123ru.net