World News

Մոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածու

ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնի թեկնածու Անդրեյ Բելոուսովը հայտնել է, որ սկսել է ծանոթանալ նախարարության գործերին։ Նա իր պաշտոնում առաջնահերթ խնդիրներն է անվանել հատուկ ռազմական գործողության գոտում զենքի մատակարարումն ու բանակային խմբերի համալրումը։

Միաժամանակ, ըստ նրա, մոբիլիզացիայի մասին խոսք չկա, գրում է kommersant.ru-ն։

«Կոնկրետ ուզում եմ լրագրողների համար շեշտել, որ խոսքը մոբիլիզացիայի, ինչ-որ արտակարգ միջոցառումների մասին չէ, խոսքը պլանավորված միջոցառումների մասին է։ Բայց, այնուամենայնիվ, այս գործընթացն արդեն մեկնարկել է՝ և՛ քաղաքացիների զորակոչը, և՛ հատկապես կարևոր է պայմանագրերի կնքումը»,- ընդգծել է նա Դաշնության խորհրդում ելույթի ժամանակ:

Читайте на 123ru.net