World News

ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է տուգանքների բոնուսային համակարգի բաղադրիչների ներդրման արդյունքները

ՀՀ ՆԳՆ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչների ապրիլի 5-ից ուժի մեջ մտնելու շնորհիվ, հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում արդեն իսկ 82 հազ․ 118 քաղաքացի 180 հազ. 950 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 774 մլն 676 հազ. 880 դրամ: Այս մասին տեղեկացրին ՀՀ […]

The post ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է տուգանքների բոնուսային համակարգի բաղադրիչների ներդրման արդյունքները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

ՀՀ ՆԳՆ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչների ապրիլի 5-ից ուժի մեջ մտնելու շնորհիվ, հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում արդեն իսկ 82 հազ․ 118 քաղաքացի 180 հազ. 950 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 774 մլն 676 հազ. 880 դրամ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ 30 տոկոս բոնուսային բաղադրիչից  օգտվել է 28 հազ. 959 քաղաքացի, 34 հազ. 820 տուգանքի որոշում վճարվել է ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում՝ 30 տոկոս նվազ, ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 227 մլն 457 հազ. 922 դրամ։

Նշվում է, որ 20 հազ. 961 քաղաքացի Roadpolice.am-ում ակտիվացրել է էլեկտրոնային հասցեով ծանուցման համակարգը և կօգտվի 20 տոկոս բոնուսային բաղադրիչից։

Նախարարության տեղեկացմամբ՝ ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները նպատակ ունեն խրախուսել օրինապահ վարորդներին, բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև խրախուսել քաղաքացիներին՝ ավելի շատ օգտվելու թվային գործիքներից։

The post ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է տուգանքների բոնուսային համակարգի բաղադրիչների ներդրման արդյունքները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net