World News

Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է․ միայն հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից․ Բագրատ Սրբազան

Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է․ միայն հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից։

Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Այսօր հանդիպել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների հետ, հանդիպել ենք 3 նախկին վարչապետներին՝ Հրանտ Բագրատյանին, Խոսրով Հարությունյանին և Վազգեն Մանուկյանին։

Բոլորն էլ ներքին ոգևորություն ունեն, և մենք պարզապես կոչված ենք այս ամբողջ էներգիան հասցնել արդյունքի․ արդյունքը պիտի լինի ճշմարտության հաղթանակը»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանն ավելացրել է, որ  ՔՊ-ականները իրենց լավ չեն պահում, և շարժման հետ կապված ավելորդ խոսաքցություններ է լսում։

«ՔՊ-ականները իրենց լավ չեն պահում, բայց մեր առաքելությունը լավ չպահողների հետ գործելն է, ոչ թե՝ լավ պահողների։

Խորհրդարանական խմբակցություններն իրենց տնային աշխատանքներն արդեն սկսել են կատարել․ կարիք կա նաև գործել ՔՊ-ի հետ»,- հայտնեց նա։

 

«Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է, ոչ պաշտոն, ոչ փող, ոչ աթոռ, ոչ մի ակնկալիք չկա այս պայքարից։ Հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից, ուրիշ ոչ մի բան»,- ավելացրեց Բագրատ Սրբազանը։

 

Читайте на 123ru.net