World News

Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան»-ից

Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Լուսավոր Հայաստան Կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է:

Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում և անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար:

Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու:

Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ», - գրել է նա:

Читайте на 123ru.net