World News

Իսրայելի ԱԳ նախարարը Լուկաշենկոյին մեղադրել է հակասեմականության համար. պատճառը հրեաների մասին հայտարարությունն է

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն անընդունելի, վրդովեցուցիչ և հակասեմական է անվանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները հանրապետությունում կոռուպցիայի մեջ ներգրավված հրեաների մասին։ Այս մասին հայտնում է JNS գործակալությունը։

Ըստ Կացի՝ այս կապակցությամբ Իսրայելի ԱԳՆ Եվրասիական բյուրոյի ղեկավար Յուվալ Ֆուկսը բողոքի նոտա է ներկայացրել Իսրայելում Բելառուսի դեսպան Եվգենի Վորոբյովին։

Հունիսի 14-ին Լուկաշենկոն կառավարության հետ հանդիպմանը քննարկել էր երկրում տեղի ունեցած վերջին կոռուպցիոն սկանդալները։ Նա նշել էր, որ պատասխանատվության ենթարկված երեք տասնյակ պաշտոնյայից կեսից ավելին հրեաներ են։

«Կներեք, ես հակասեմիտ չեմ, բայց կեսից ավելին հրեաներ են։ Մի՞թե մեր երկրում հատուկ, արտոնյալ դիրք են զբաղեցնում, գողանում են ու չեն մտածում իրենց ապագայի մասին։ Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ և՛ հրեաները, և՛ բելառուսները, և՛ ուկրաինացիները, և՛ ռուսներ, և՛ լեհերը»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է JNS-ը։

Բելառուսի պաշտոնյաները չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը։





Читайте на 123ru.net