World News

Էլինա Ավանեսյանն առաջադիմել է թենիսի WTA դասակարգման աղյուսակում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում: Վարկանիշային ցուցակի ընթացիկ շաբաթվա աղյուսակում Էլինա Ավանեսյանը 74-րդ տեղում է և առաջադիմել է 4 հորիզոնականով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:

«Այո, Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Սակայն դեռևս ոչինչ պաշտոնական չէ: Սպասում ենք, որ ստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որ ամեն ինչ պաշտոնական լինի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: WTA վարկանիշային աղյուսակում նրա ամենաբարձ տեղը եղել է 60-րդ հորիզոնականը՝ 2024 թվականի փետրվար ամսին: Օրեր առաջ ավարտված Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հասել է մինչև 4-րդ շրջան:

Читайте на 123ru.net