World News

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի աջակցությամբ մեկնարկել է «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը (տեսանյութ)

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը միացել է «Ապագա» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրին, որի նպատակն է օգնել ուսանողներին գտնել հիմնական աշխատանք:

Ծրագրում ներգրավված են 3-րդ կուրսն ավարտած ուսանողները, ովքեր 4-րդ կուրսում ուսումնասիրելու են մասնագիտական փորձառություն գործատուների մոտ, որից հետո հիմնադրամը կազմակերպում է նաև ոչ ֆորմալ դասընթացներ, և տրամադրում  վարձավճարի 80 տոկոսը:

Ծրագրի տևողությունն է 5 ամիս, որից հետո լավագույններն ընդունվում են աշխատանքի: «Նպատակը մեկն է՝ ստեղծել կայուն պետություն, կայուն հասարակություն»,- նշում է հիմնադրամի տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը:

Այս տարի «Ապագա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցում է 15 կազմակերպություն: Ծրագրին աջակցում են նաև ԿԳՄՍ նախարարությունը, ԱՍՀՆ, Ֆինանսների նախարարությունն ու մի շարք կազմակերպություններ:

Ծրագրի շրջանակներում մինչև 50 ուսանող կարող են ընդունվել, հայտերի ընդունումն արդեն սկսված է: Տնօրենի խոսքով՝ քանի որ շատ են դիմորդները, հայտադիմումների ավարտը կտևի մինչև հունիսի 25-ը, որին կհաջորդի մրցույթը: Ուսանողներն անցնում են թեստավորում, տրամաբանություն, անգլերեն և աշխատանքային մոտիվացիա: Ընդգրկված են բոլոր պետական հավատարմագրված բուհերը:

«Ապագա» բարեգործական հիմնադրամն իր գործունեության ընթացքում 1500-ից ավելի անապահով ընտանիքների է աջակցել, տրամադրելով զբաղվածության տարբեր ծրագրեր: Մինչև կրթական ծրագիրը հիմնադրամն իրականացրել է բազում սոցիալական  ծրագրեր, որի միջոցով կավ զբաղված անձինք տարբեր ոլորտներում:

«Կրթություն-աշխատաշուկա» համագործակցության շրջանակներում պանելային քննարկմանը հաջորդեց հարց ու պատասխան, որից հետո «Ապագա»-ի առաջամարտիկները ստացան հավաստագրեր: Նախորդ տարի՝ պիլոտային ծրագրի շրջանակներում ընդունված բոլոր տասը ուսանողներն ապահովված են աշխատանքով:

Հավելենք նաև, որ այսուհետ Qampus հարթակի միջոցով ուսանողները հնարավորություն ունեն գտնել գործատուներին ու պետական կառույցներին: Սա հարթակ է, որը կստեղծվի միջավայր համագործակցության համար: Իսկ դրա համար պետք է գրանցվել հավելվածում ու միանալ «Ապագա» հիմնադրամի ծրագրին:

Читайте на 123ru.net