World News

Բելգիայի հավաքականն առաջին պարտությունն է կրել Տեդեսկոյի գլխավորությամբ

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում Բելգիայի հավաքականը պարտվեց Սլովակիային (0-1):

Այս պարտությունը Բելգիայի հավաքականի համար առաջինն էր Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորությամբ։ 38-ամյա մասնագետը Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում տարել է 10 հաղթանակ։

Տեդեսկոն Բելգիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի փետրվարից։ Նախկինում մարզիչը գլխավորել է «Շալկեն», «Սպարտակը» և «Լայպցիգը»:

Հաջորդ խաղում Բելգիան հունիսի 22-ին կխաղա Ռումինիայի հետ, Սլովակիան հունիսի 21-ին կհանդիպի Ուկրաինայի հետ։

Читайте на 123ru.net