World News

Եվրո-2024․ հունիսի 18-ի հանդիպումների ժամանակացույցը

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ հունիսի 18-ին, կկայանա երկու հանդիպում, որոնք կլինեն խմբային փուլի առաջին տուրի վերջին հանդիպումները:

F խմբում միմյանց դեմ կմրցեն Թուրքիան և Վրաստանը: Այս հանդիպումը կմեկնարկի 20:00-ին, իսկ ժամը 23:00-ին կկայանա Պորտուգալիա-Չեխիա խաղը:

Ֆուտբոլային ամենասպասված մրցաշարերից մեկը՝ ԵՎՐՈ-2024-ը, մեկնարկել է հունիսի 14-ին։ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում և կտևի մեկ ամիս՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։

Читайте на 123ru.net