World News

Մբապեն կոտրել է քիթը Ավստրիայի հետ հանդիպման ժամանակ

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն քիթը կոտրել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության D խմբի խաղում Ավստրիայի հետ հանդիպման ժամանակ, գրում է L'Equipe-ը։ Հրապարակման համաձայն՝ խաղից հետո ֆուտբոլիստին շտապօգնության մեքենան է տարել։ Բժիշկները որոշում են հնարավոր վիրահատությունը։

«Նրա գործերն այնքան էլ լավ չեն: Նա բժշկական անձնակազմի հետ է: Նրա քիթը շատ է վնասվել, դա միանշանակ է»,- իրավիճակը մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը։

Նա կասկածի տակ է դրել ֆուտբոլիստի հետագա մասնակցությունը Եվրո-2024-ին, գրում է Associated Press-ը:

Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ Ֆրանսիայի։ Հանդիպման տեսագրությունում երևում է, թե ինչպես է Մբապեն գլուխը հարվածում մրցակցի ուսին, որից հետո նրա դեմքին արյուն է հայտնվում։ Նա փոխարինվել է 90-րդ րոպեին։


Читайте на 123ru.net