World News

Ինչ էլ որ խոստանա Արևմուտքը, ՀԱՊԿ-ին, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ, արդյունավետ այլընտրանքներ չկան. Գալուզին

Արևմուտքի նարատիվների ազդեցության տակ տեղի է ունեցել Հայաստան-Ռուսաստան երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նվազում. այս մասին Комсомольская правда-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Երևանից գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, անվտանգության առկա համակարգի անհիմն քննադատությունները։ Սա, մեղմ ասած, ապակառուցողական է և անհեռատես։ Երևանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի ձգտումներին և ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին։ Ինչ էլ որ խոստանան ՀՀ իշխանություններին կազմակերպությանն անդամակցությունը «սառեցնելուն» դրդած արևմտյան երկրները, ՀԱՊԿ-ին, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ, արդյունավետ այլընտրանքներ չկան։ ՀԱՊԿ-ի ներուժի կառուցման աշխատանքները համակարգված առաջ են ընթանում՝ Երևանը թողնելով հետևում», - ասել է Գալուզինը:

Читайте на 123ru.net